03/05/2024 16:37
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները:
«Freedom House-ը չունի այդ տվյալը, որովհետև օպերատիվ ստուգման գործընթացում է գտնվում նշված հրապարակումը, գործը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, ստուգվում են բոլոր անհրաժեշտ տվյալներն ու փոխանցումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Նա ասաց, թե այս պահին կատարվում են ստուգողական գործողություններ` կապված բանկային փոխանցումների հետ:
Նշենք` «Freedom House»-ը նշել էր. «Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունն իշխող կուսակցության հետ համերաշխ է»: