04/05/2024 10:29
Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Այսօր դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։
Shamshyan.com-ի տվյալներով` այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։
Կրակը մարելուց հետո, հրշեջներն ու ոստիկանները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։