04/05/2024 16:57
Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու և հարթակ տրամադրել կողմերին` համապատասխան շփումների համար, ՏԱՍՍ-ին իր երկրի դիրքորոշումն է հայտնել Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
«Ղազախստանը միշտ է պատրաստ աջակցել բոլոր այն պրոցեսներին, որոնք միտված են խաղաղությանը։ Խոսքը միայն Ռուսաստանի և Ուկրաինայի մասին չէ, նաև Հայաստանի և Ադրբեջանի, Սիրիայի խնդրի, Իրանի խնդրի։ Մի քիչ բարձր է ասված՝ հանդիսանալ միջնորդ, սակայն հարթակ տրամադրել, շփվելու համար պայմաններ ստեղծել մենք պատրաստ ենք»,- ասել է Ղազախստանի դեսպանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևն էր հայտարարել, որ բանակցությունների համար հարթակ կտրամադրի Հայաստանին ու Ադրբեջանին, ակնկալվում է, որ այդ երկրում առաջիկայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։