04/05/2024 20:00
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության
ՆԱՏՕ-ի Steadfast Defender խոշորամասշտաբ զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է «պոտենցիալ հակամարտության» Ռուսաստանի Դաշնության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Այս պահին Ռուսաստանի սահմանների մոտ տեղի են ունենում ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները, որոնք ամենախոշորն են՝ «սառը պատերազմից» ի վեր։ Դրանց սցենարով Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններում նախատեսվում է կիրառել ամբողջ գործիքակազմը՝ այդ թվում՝ հիբրիդային, նաև սովորական սպառազինություններ։ Մնում է փաստել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ պոտենցիալ հակամարտության, ինչի մասին, ի դեպ, բացահայտ խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»,- հայտարարել է Զախարովան։