04/05/2024 12:14
Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ
Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանն առկա իրողություններին «ադապտացնելն» է, այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ընդ որում, ըստ Ոսկանյանի, հատուկ ընտրվել է «տպավորիչ» և մարդկանց մի մասի համար անհասկանալի եզրույթ, որպեսզի չօգտագործվի պարզ «հարմարվել» կամ «հարմարեցնել» տարբերակը՝ հանրային բացասական ընկալումից խուսափելու նպատակով։
«Եթե նույն միտքը փորձենք ձևակերպել շատ ավելի հասկանալի տարբերակով, ապա ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը։
Մինչդեռ, սա դասական հարմարվողականություն է՝ կոմֆորմիզմ, այլ ոչ թե առաջնորդություն, քանի որ իրական առաջնորդությունը ենթադրում է ոչ թե հարմարվելուն, այլ ոչ ձեռնտու պայմանները փոխելուն միտված կամք և գործողություններ։
Սա նույնն է, թե գարշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով, այլ ոչ թե ջանաս վերացնել գարաշահոտի աղբյուրը»,- Facebook-ում գրել է իրանագետը: