04/05/2024 14:22
Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա
Հանրապետության տարածքում մայիսի 4-8-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում՝ ցերեկային ժամերին հասնելով +21․․․+22 աստիճանի։
Երևանում մայիսի 4-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան, մայիսի 5–ին՝ +21, մայիսի 6–ին՝ +19–ը։