04/05/2024 10:38
Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների
Երեկ հանրապետությունում հորդառատ անձրևի պատճառով մի իսկական քաոս էր ստեղծվել Երևանում, գրում է Shamshyan․com-ը:
Տարբեր վարչական շրջաններում անձրևաջրերը սելավատարերի խցանման պատճառով ողողել էին փողոցներ, բակեր ու թունելներ։
«Ժողովրդին հայտնի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց տանող հատվածում, Մանկավարժական համալսարանի մոտ ավտոմեքենաները հայտնվել էին անձրևաջրերի մեջ, ինչի պատճառով էլ երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները տևական ժամանակ էր «ամենաքաղցր» խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների որոշ ղեկավարների հասցեին, իսկ շատերից մի քանի ժամ պահանջվեց, որ ավտոմեքենաները քարշակների միջոցով դուրս բերեն անվտանգ վայր։
Տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի ու վաշտերի հրամանատարներ Վլադիմիր Դերձյանի և Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ պարեկները անցել էին ուժեղացված ծառայության»,- գրում է կայքը: