04/05/2024 15:41
Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ
Կոլումբիայի իշխանությունները պաշտոնապես խզել են դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ:
«Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բոգոտայում Իսրայելի դեսպանը ծանուցվել է դիվանագիտական հարաբերությունները խզելու իշխանությունների որոշման մասին», - ասվում է Կոլումբիայի ԱԳՆ-ի «X»-ի էջում:
Նշվում է նաև, որ երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը Թել Ավիվում և Բոգոտայում կշարունակվի։
Մայիսի 1-ին, ելույթ ունենալով Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված հանրահավաքում, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ասել է, որ մայիսի 2-ին երկիրը կխզի հարաբերությունները Իսրայելի հետ, որի իշխանությունները, ըստ նրա, ցեղասպանության քաղաքականություն են վարում Գազայի գոտում։