04/05/2024 21:21
Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ընտրողների աջակցության առումով 10 տոկոսային կետով զիջում է Հանրապետական Դոնալդ Թրամփին։ Այդ մասին են վկայում Rasmussen Reports-ի անցկացրած նախընտրական հարցման արդյունքները։
Դրանց համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին իր աջակցությունն է հայտնել ամերիկացիների 46 տոկոսը, իսկ գործող նաախագահ Բայդենին՝ 36 տոկոսը։ Անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին աջակցողները 9 տոկոս են կազմում։
Մեկ ամիս առաջ անցկացված հարցման արդյունքներով՝ Թրամփն իր դիրքերը Բայդենի նկատմամբ ավելի է բարելավել։ Այդ ժամանակ նրան աջակցություն էր հայտնել ամերիկացիների 44 տոկոսը, Բայդենին՝ 38 տոկոսը, Քենեդի կրտսերին՝ 10 տոկոսը։