04/05/2024 16:09
Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, կամք էլ ունենք, վճռականություն էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,- պայքարը շարունակելու մասին հայտարարեց Տավուշում գտնվող ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հողեր հանձնելու ծայրից ծայր ապօրինի գործընթացը պետք է կասեցվի, ընդգծեց նա։
«Հետագայում Հայաստանի առջև նոր պահանջներ են դրվելու, դառնալու ենք անկենսունակ պետություն։ Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով՝ սա մեր լինելության հարցն է, նահանջի տեղ չունենք։
«Գնալու ենք մինչև վերջ, հասնելու ենք մեր նպատակներին»,- հայտարարեց նա։