04/05/2024 21:04
Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գազայի հյուսիսային հատվածում սով է հաստատվել։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել՝ այնտեղ՝ հյուսիսում սով է, լիակատար սով, և աստիճանաբար սով է հաստատվում նաև հարավում»,- ասել է նա։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենը հավելել է, որ թեպետ սովի մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել, սակայն, հիմնվելով իր ղեկավարած կազմակերպության աշխատակիցների տեսածի և զեկույցների վրա, ինքը կարծում է, որ Գազայում իրավիճակը հենց այդպիսին է։
Մակկեյնը հույս է հայտնել, որ ի վերջո կհաջողվի կրակի դադարեցման հասնել, որպեսզի հնարավոր լինի պարեն հասցնել Գազայի բնակչությանը։