06/05/2024 12:22
Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ)
Այն, ինչի մասին բարձրաձայնել ենք, այս պահին դրանից շեղում չկա։ Մենք ասել ենք, որ պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այս շարժման մեջ թիմերի հարց չկա.«Այդ նույն օրակարգը բերվում էր։ Պլաններ կան, բայց այս պահին չեմ ուզում դրա մասին խոսել։ Մինչև ամսի 9-ը սպասեք, ամեն ինչ պարզ կլինի»։