06/05/2024 14:48
Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ)
Առավոտից մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Սևանից քայլելուն են մինչև Հրազդան, այնտեղ կանգ կառնեն։
«Հայաստանը կիսելու պատասխանները իրենք պետք է տան։ Թող դա ոչ մեկի դաշտ չգցեն, բոլորին մեղադրում են, բայց ամենամեծ մեղավորն իրենք են։ Էսօր ականի վրա պայթած զինվորի մեղքն էլ է իրենց վրա, գիտ՞եք՝ ինչի, քանի որ բազմաթիվ պրոֆեսիոնալ ականազերծողներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս։ Դուրս են գալիս, որպեսզի էդ խարանը, պատասխանատվությունն իրենց վրա չլինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նաև հավելեց, որ այս պահին Կիրանցում ինչ-որ չափագրման աշխատանքներ են տեղի ունենում.«Գյուղում էլի շատ լարված իրավիճակ է։ Գյուղացիներն ասում են, որ եթե այդ ամենը կատարվի, իրենք այրելու են իրենց տները։ Հերթական անգամ հայ մարդն այրելու է իր տունը, գաղթական է դառնալու»։