06/05/2024 11:26
Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական
Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի 29-րդ նստաշրջանին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք քննարկումների մեջ ենք տարբեր գործընկերների հետ՝ հրադադարի շուրջ COP-ի ժամանակ, ինչպես Օլիմպիական խաղերի ժամանակ: Բայց սա քննարկման վաղ փուլում է։ Սա կպահանջի լրացուցիչ խորհրդակցություններ և քննարկումներ»,- ասել է նա։
Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանը գործադրում և կշարունակի հավելյալ ջանքեր գործադրել, որպեսզի COP29-ը դառնա խաղաղության ոլորտում ևս մեկ հաջողության պատմություն և խաղաղության հասնելու համաժողով՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի մարտահրավերի հետ մեկտեղ: