06/05/2024 17:10
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված նշանակալի քայլերը խաղաղության ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար․ Հունգարիան կցանկանար նպաստել խաղաղության ջանքերին, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունգարիայի ԱԳ նախարար Պյոտր Սիյարտոն:
Ըստ նրա՝ եթե խաղաղ միջոցներ չգտնեն, աշխարհը շուտով կմոտենա երրորդ համաշխարհային պատերազմին։
«Մեր նպատակն է նպաստել խաղաղությանը, և սա վերաբերում է նաև Հարավային Կովկասին»,-ասաց նա։