06/05/2024 16:50
«Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին «Հրապարակ»-ը հարցրել է՝ ի՞նչ կարծիք ունի Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասին, որն այս պահին բազմամարդ երթով գալիս է Երևան։ Գագիկ Մելքոնյանը պատասխանել է՝ «Ես կարծիք չունեմ, ոչ մի կարծիք չունեմ»։
«Իսկ մտահոգություննե՞ր», -հարցրել է լրատվամիջոցը ՔՊ-ական պատգամավորին։
«Չկան»,- կարճ պատասխանել է նա։ Այսինքն՝ չի՞ վախենում, որ Բագրատ Սրբազանը կգա Երևան, մեծ շարժում կսկսի, իրենց իշխանությունը կտապալի․
«Չէ»,- էլի հակիրճ է գտնվել Մելքոնյանը։
Որտեղի՞ց իրեն այդ վստահությունը․
«Վստահությունը ինձ հենց ընենց»,- ասել է Մելքոնյանն ու անջատել հեռախոսը։