06/05/2024 12:00
Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան
Երևանում միասնական տոմսային համակարգի հիմնական աշխատանքը կատարված է, քաղաքապետարանի գործակարգավորական նիստին այս մասին զեկուցեց երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Ինչ վերաբերում է կանգառասրահներին, հնարավոր է այս տարվա ընթացքում 50 նոր կանգառասրահում համապատասխան կահավորումն ապահովել»,-ասաց Գրիգորյանը։
Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:
«Ավտոբուսների ներմուծումից և գծեր դուրս գալուց հետո կսկսի գործել տոմսային համակարգը»,-ասաց Ավինյանը։