06/05/2024 18:59
«Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը
Սլովակիան ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը կներկայացնի Ռուսաստանում այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը, հայտնել է TASR գործակալությունը՝ հղում անելով Սլովակայի ԱԳ նախարարությանը։
«Սլովակիան հասկանում է իրավիճակի բարդությունը, սակայն դեմ է նոր «երկաթե վարագույրի» ստեղծմանը։ Նույն դիրքորոշումն են հաստատում այն եվրոպական պետությունները, որոնք երդմնակալությանը կուղարկեն իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին»,- հայտարարել են Սլովակիայի ԱԳՆ-ից։