06/05/2024 17:48
Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»
Արմավիր քաղաքի ավագանու անդամ, ՔՊ անդամ Դավիթ Հովհաննիսյանը արտագաղթել է․ նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա՝ ապրելու, հայտնում է «Հրապարակ»-ը։
Դավիթ Հովհաննիսյանը 2018թ-ի հեղափոխության օրերի ակտիվիստներից էր, նա բազմիցս իշխանությանը աջակցող գործողություններով եւ հայտարարություններով է հանդես եկել։ Սսկզբնական շրջանում ակցիաների էր մասնակցում «Հեղափոխության պահապանների» հետ։
Այժմ երբեմնի հայրենասերը Փարիզից լուսանկարներ է հրապարակում սոցիալական ցանցերի իր էջերում։