06/05/2024 10:29
Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ․ այս մասին գրել է նույն կայքի լրագրող Գոհար Հայրապետյանը:
«Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ Թումանյան փողոցի վրա հարձակվել է իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանի վրա: Մի քանի հոգով ծեծի են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, գողացել հեռախոսը:
Այդ ամենը տեղի է ունեցել պարեկների ներկայությամբ»,- գրել է Գոհար Հայրապետյանը:
1in.am-ի խմբագրակազմը ևս գրել է․ «Քիչ առաջ Երևանի Թումանյան փողոցում գտնվող «1896» բարում բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնության է ենթարկել «Առաջին լրատվական»-ի մեկնաբան, լրագրող Ժիրայր Ոսկանյանին։ Իրավապահներից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել և հետաքննել պատահարի բոլոր մանրամասները։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի աջակից, Մարգարիտա Սիմոնյանի և Մարիա Զախարովայի սիրելի բլոգերը լրագրողի դեմ գործած բռնության համար պետք է պատժվի խստագույնս»։