06/05/2024 22:00
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ
Ռուսաաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսիին կանչել են ՌԴ ԱԳՆ։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Թեպետ Մեծ Բրիտանիայի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ մայիսի 2-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեվիդ Քեմերոնի՝ Reuters-ին տված հարցազրույցի շրջանակում արած ձևակերպումը մեծ ռեզոնանս է առաջացրել։