06/05/2024 22:30
Մայիսի 9-ին Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում
Երևանում մայիսի 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։
Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։