06/05/2024 16:37
Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով:
Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է:
Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է:
Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով:
Ըստ պատվաստումների ազգային օրացույցի 1-ին` դեղաչափը՝ 12 ամսականում, 2-րդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում: