06/05/2024 12:02
Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ են պահանջում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները։
«Ես քաղաքական պահանջ չեմ լսել, եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվելն է... քաղաքական պահանջ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, թե Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում։
«Հայաստանը ֆիքսում է իր սահմանը, այդ գործընթացը շարունակվելու է»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը վստահ է, որ հիմա իշխանափոխություն չի լինելու։
«Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններով, որը տեղի կունենա 2026 թվականին»,- ասաց Սիմոնյանը։