06/05/2024 18:11
Նոր սյուներ են տեղադրել
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»: