07/05/2024 13:08
1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ)
Շատ է խոսվում 1988 թվականի սահմանազատման աշխատանքների մասին, խոսվում է, որ կառավարությունը դրա մասին չգիտի, կառավարությունն այդ թղթերը ոչնչացրել է։ Ուզում եմ ասել, որ ես այդ թղթերն իմ ձեռքերով շոշափել եմ, տեսել եմ և կարդացել եմ, ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ այդտեղ ամենամեծ խնդիրն այն է, որ գրված է, թե այդ փաստաթուղթն ինչպես է մտնում ուժի մեջ.«Դա նորմալ պրակտիկա է։ Այդ ամբողջ փաթեթը, խոսքը 1988 թվականի մասին է, չի հասցրել մտնել ուժի մեջ։ Եվ մենք այսօր չի, որ դրա մասին իմացել ենք։ 2020 թվականից մեր գործերի մի զգալի հատված նվիրված է եղել սահմանազատման հետ կապված բոլոր փաստաթղթերի գույքագրմանը՝ հստակ իմանալու համար, թե որտեղով է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը։ 1988 թվականի սահմանազատման աշխատանքների թղթերը մենք ունենք, տեսնում ենք, մեր սեղանին են, բայց այդ փաթեթը իրավական ուժ չի ստացել»։