07/05/2024 16:16
Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ)
Ականազերծումն արվել է հենց սահմանի գծով, որտեղ գիծ կա, մնացածը լրիվ մնում ա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
«Այն, ինչ որ ես տեսել եմ ու պատկերացրել եմ, թե ավելի վատ կլինի՝ դեպի դրականն ա եղել, նույնիսկ իրանց գյուղի 25 տոկոսի չափով էլ անցնում ա մեզ։ Մենք ունեինք Խաչյալի կոչվող բարձունք, որն ուղիղ խաչի վրա էր, ըտեղից մի 25 մետր իջեցրել են, որի համար շնորհակալ եմ էդ մարդկանց, որ կարողացել են էդ ամեն ինչն անել։ Մինչև էս պահը ինչ եղել ա, ես գոհ եմ: Հիմա մնում է էս քիթը՝ գյուղի մասը, ամենացավալին»,-ասաց գյուղապետը։
Հարցին, թե Տավուշից ի՞նչ հողակտոր է անցնում ադրբեջանցիներին՝ գյուղապետը պատասխանեց.
«էս պահի դրությամբ էդ 3 կտորն ա, որը չգիտենք, թե գիծը ոնց կքաշվի։ Դա արդեն կառավարությունը, հանձնաժողովը կորոշեն»։
Գյուղապետը հայտնեց նաև, թե սահմանազատման գործընթացն այս պահին սառեցվել է։