07/05/2024 21:47
Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է՝ մայիսի 9-ից հետո «դրական, հաճելի փոփոխություններ» է ակնկալում։
«Մայիսի 9-ից հետո լավ, հաճելի փոփոխություններ կլինեն»,- ասել է Կադիրովը։
Նա նշել է, որ մեծ հուզմունքով էր սպասում ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը։
«Նախագահը վերջապես ստանձնեց պաշտոնը։ Եվ մենք կշարունակենք ակտիվ գործողությունները թե՛ քաղաքական առումով, թե՛ հատուկ ռազմական գործողության գոտում, այնտեղ կլինեն նոր արդյունքներ։ Տնտեսական առումով էլ ամեն ինչ հիանալի է։ Անհանգստանալու բացարձակապես ոչինչ չունենք, քանի որ ունենք այսպիսի առաջնորդ»,- ասել է Կադիրովը։