07/05/2024 15:56
ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ)
Ընտրության հարց է, բարձրաստիճանը վերաբերում է կառավարությանը, պատասխանելով Aysor.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են ՔՊ-ին վերաբերող հարցին Կառավարության էջով պատասխանել, այլ ոչ թե՝ ՔՊ-ի՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էդ ո՞վ է կապած պահում, որ մի հատ էլ դավադրապաշտություններ են անում։ Ես կարծում եմ, որ ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է և շարունակում է լինել կուռ, դա ապացուցվել է փաստերով՝ ընտրություններով։ Այդ կարգի էժան տրյուկներն իրենց մասին խոսում են»,-նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 6-ին լրագրողներին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բաձրաստիճան անդամները ներքին ուղերձներ են հղում «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարող են միանալ իրենց։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ տեղեկությունն «անհեթեթ» է։
«Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել են Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»։