Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

07/05/2024 16:29

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: 

Ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ներկայացվել են մանրամասներ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության այցի շրջանակում առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել, որ նման միջոցառումներ ընդունելու պատմության ընթացքում սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու իրավունքը տրվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի և գործկոմի Թայլանդում կայացրած որոշմամբ՝ հաշվի առնելով նման միջոցառումների անցկացման և Ծանրմարտի Եվրոպայի առաջնության անցկացման Հայաստանի փորձը: «Ես բոլորիս շնորհավորում եմ այս առիթով: Իրականում վերջին տարիներին մենք նման մեծ իրադարձությունների անցկացման արդեն պատմություն ունենք. դա և՛ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, և՛ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, Սամբոյի աշխարհի առաջնությունը, օրեր առաջ Հայաստանում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը, և եզրափակիչ խաղը մեծ տոնախմբություն էր մարզահամալիրում: Մենք ուզում ենք այս ավանդույթը շարունակել, որովհետև այն լուրջ ազդեցություն ունի մեր մարզական ոլորտի զարգացման, տնտեսության զարգացման համար, որովհետև ապահովում է Հայաստանի տեսանելիությունը: Օրինակ՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը շուրջ 200 երկրում օլիմպիական մարզալիքի միջոցով հեռարձակվել է, Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը՝ մոտ 70 երկրում: Անընդհատ Հայաստանն այս ոլորտում և այս դաշտում երևում է, և մենք շատ ուրախ ենք այդ առիթով:

Եվս մի շատ կարևոր բան կա՝ մենք տեսնում ենք, որ տասնամյակներ շարունակ մեր մարզիկները գնացել են այլ երկրների մեծ միջոցառումների և տեսել են, թե դա ինչպես է տեղի ունենում այդ երկրներում, ինչպես են երկրպագուները գալիս և իրենց մարզիկներին երկրպագում հենց մարզահամալիրներում: Հիմա նրանք տեսնում են, որ Հայաստանը նույնպես նման մեծ միջոցառումներ է կազմակերպում և նման հնարավորություններ է ստեղծում մեր մարզիկների համար, իսկ արդյունքները լավագույնս խոսում են դրա մասին: Մենք անցած առաջնությանը Երևանում աննախադեպ արդյունք ցույց տվեցինք՝ ծանրամարտից 36 մեդալ մեր մարզիկները նվաճեցին»,-ասել է Արայիկ Հարությունյանը և ընդգծել, որ սա նույնպես լավ երևույթ է և, ցանկանալով այդ երևույթը շարունակական դարձնել, արդեն իսկ մեկնարկում են 2027 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է տեսահոլովակ, որով Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտ է տրվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդն իր հերթին նշել է. «Այն, ինչ ես տեսա Եվրոպայի առաջնության ժամանակ, ցույց տվեց, որ Հայաստանն ամենաուժեղ երկրներից մեկն է՝ կազմակերպելու որևէ մեծ միջոցառում, հատկապես՝ ծանրամարտի գծով»: Մուհամմեդ Ջալուդի խոսքով, ծանրամարտը Հայաստանում տարածված մարզաձև է, և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և Հայաստանի կառավարության հետ համատեղ 2027 թվականին կկազմակերպի լավագույն առաջնությունն ու վարկանիշային մրցաշարը: «Սա պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ Հայաստանը կկազմակերպի աշխարհի առաջնություն և վարկանիշային մրցաշար Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի համար»,-ասել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը:

Շարունակելով Մուհամմեդ Ջալուդի խոսքը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է, ինչը նշանակում է, որ հյուրընկալվելու են ուժեղագույն հավաքականներ և ուժեղագույն մարզիկներ, և իհարկե, սա լրացուցիչ պատասխանատվություն և շատ կարևոր հանձնառություն է՝ բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն իր խոսքում նշել է. «Եվրոպայի առաջնության կազմակերպումը մեծ հեղափոխություն էր ծանրամարտի կազմակերպչական ոլորտում, և կարծում եմ, որ դա լավագույն եվրոպական առաջնությունն էր վերջին 10 տարիների կտրվածքով: Դա նշանակում է, որ խոշոր միջոցառում կազմակերպելու Հայաստանի հնարավորություններն ու կարողությունները, իրոք, շատ մեծ են»:  Անտոնիո Ուրսոն ընդգծել է, որ 2027 թվականին ավելի քան 600 ծանրամարտիկ կգա Հայաստան և ավելի քան 120 պետություն ներկայացված կլինի:

Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ասուլիսը 2027 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ առաջին միջոցառումն էր և ընդգծել, որ առաջիկա երեք տարիների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ կլինեն խոսելու 2027 թվականի առաջնության մասին և ներկայացնելու այն աշխատանքները, որոնք կատարվելու են: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր Այսօր, 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին Այսօր, 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան Այսօր, 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է Այսօր, 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում Այսօր, 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը Այսօր, 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև Այսօր, 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) Այսօր, 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել Այսօր, 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը Այսօր, 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց Այսօր, 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել Այսօր, 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար Այսօր, 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել Այսօր, 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը Այսօր, 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ Այսօր, 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով Այսօր, 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ Այսօր, 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան Այսօր, 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ Այսօր, 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Այսօր, 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը Այսօր, 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան Այսօր, 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ Այսօր, 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Այսօր, 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը Այսօր, 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ Այսօր, 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում Այսօր, 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Այսօր, 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի