07/05/2024 17:26
Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին։
Հայտարարությունից հետո որոշ շրջանակների կողմից ակտիվացած ատելության քարոզն է դատապարտել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունից հետո ողորմելիների մի խմբակ իրենց ֆեյքերով նորից լծվել է արցախցիների դեմ ատելության քարոզին:
Անվերադարձ գրողի ծոցը պետք է ուղարկել ազգը պառակտողներին»,- գրել է Գեղամ Ստեփանյանը՝ սոցցանցի իր էջում: