07/05/2024 12:14
Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան
Թուրք-ադրբեջանական օրակարգի առաջ բերած միջանցքի գաղափարը, բնականաբար, որևէ ձևով չի կարող ընդունելի լինել ՀՀԿ-ի համար և, բնականաբար, մեզ համար մերժելի է․ ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան, սկսած Սրբազանից՝ վերջացրած տարբեր քաղաքական դերակատարներով ու ուժերով։ Փորձ է արվում այս ամենը ներկայացնել ռուսական օպերացիա։ Սա ավելի շատ մատնում է այն գործընթացը, որը եղել է 2018-ին, որը կապված է եղել իրենց հետ՝ արտաքին ուղղորդումների առումով»,-ասաց նա։