07/05/2024 12:10
Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ուղղված ընդդիմությանը՝ «վայր դրեք մանդատները, եթե ուզում եք գնանք արտահերթ ընտրությունների» քննարկելի է, բայց պայմանը պայման պետք է լինի․ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Շատ լավ, բայց պայմանը պայման պետք է լինի, Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները՝ ընտրություններում ձայներ ապահովելու համար»,-ասաց նա։