07/05/2024 20:15
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 5-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության կայանի մոտ վիճաբանություն է, վարորդը վնասվածքներ ունի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գործողությունների արդյունքում շտապօգնության բժիշկ, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ա. Ս․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շտապօգնության վարորդի, Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դ. Մ․-ի հետ գտնվելով շտապ օգնության հերթապահության խմբում, կանչով մեկնել է Բերքանուշ գյուղի տներից մեկը, որտեղ նույն տան բնակիչ 22-ամյա Հ. Խ․-ի հետ չբարևելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որից հետո Հ. Խ․-ն եկել է, Արտաշատ քաղաքի շտապօգնության շենքի դիմաց վիճաբանել Դ. Մ․-ի և Ա. Ս․-ի հետ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հ. Խ․-ն ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։