07/05/2024 11:46
Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ)
Գլխավոր դատախազը հերքեց քաղաքական իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի այն պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր խաչատրյանը։
Ըստ նրա՝ որևէ քրեական գործ չկա։
Նա նաև նշեց, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հայտարարած երկրում 53 տոկոս կալանավորված անձինք անմեղ են, որովհետև նրանց նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա։ Դա պարզ էր դարձել ՄԻՊ-ի զեկույցից։
«Իրենք ճիշտ այնքան անմեղ են, որքան մենք՝ այս դահլիճում նստած»,-ասաց նա։