07/05/2024 11:31
Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր
Երբ ասում եք՝ ինչու չեք գնացել Կիրանց, զարմանում եմ, որովհետև ՀՀ վարչապետը գնացել է և ի սկզբանե ամեն բան շատ պարզ ու ուղիղ, բոլոր դետալները ներկայացրել է մեր հայրենակիցներին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Մենք չենք գնացել, քանի որ իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս մեր քաղաքական թիմի առաջնորդի՝ վարչապետի, խոսել են։ Եվ եթե ես այնտեղ չեմ, դա չի նշանակում, որ ՔՊ-ն այնտեղ չի։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ մեր ներգրավվածությանը, ապա բոլոր պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են մեր սահմանամերձ բնակիչների կողքին, և մենք խնդիրները միասին ենք լուծելու։ Իսկ այդ մարդիկ, ովքեր գնում են Կիրանց և խաղում մարդկանց հույզերի հետ, փորձում են էլի մարդկանց վշտերի վրա գեներացնել քաղաքական որևէ գործընթաց, ինչը տեղի է ունեցել միշտ այս վերջին շրջանում»,-ասաց Հովհաննիսյանը։