07/05/2024 09:53
ԱՄՆ-ն Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա․ Միլլեր
ԱՄՆ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք այնտեղ ներկայացուցիչ չենք ունենա: Իսկ եզրակացությունները թողնում ենք ձեզ»,-ասել է նա։
Արդյո՞ք դա նշանակում է, որ Վաշինգտոնը Պուտինին լեգիտիմ նախագահ չի՞ համարում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը պատասխանել է, որ ԱՄՆ-ն այդ ընտրություններն ազատ և արդար չի համարում, բայց Պուտինը Ռուսաստանի նախագահն է և պատրաստվում է շարունակել իր պաշտոնավարումը։
Նշենք, որ Պուտինի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր։