07/05/2024 22:35
Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է
ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը երդմնակալությունից հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առաջին երկիրը, որտեղ արտասահմանյան այցով կգտնվի նախագահը, Չինաստանն է»,- ասել է Ուշակովը։
Նա հավելել է, որ այցի կոնկրետ օրը կհայտարարվի առաջիկայում։
Նշենք, որ ընտրվելուց հետո Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նույնպես առաջինն այցելել էր Ռուսաստան։