07/05/2024 11:16
Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ շատ ՔՊ-ականներ ցանկանում են միանալ շարժմանը հայտարարության մասին
Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահովված է բոլորի համար, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունից հետո դա ապացուցվել է ոչ մեկ անգամ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, թե ՔՊ-ի բարձրաստիճան շրջանակներից ազդակներ են ստանում շարժմանը մասնակցելու՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Նման մեկնաբանությունները, որոնց հիմքերը չգիտեմ և չգիտեմ, թե առհասարակ ինչի համար են արվում․․․, ես ուղղակի որևէ մեկնաբանություն չունեմ։ Եթե որևէ հիմնավորում կբերեք, որևէ նյութ կլինի, ինչը կարելի է մեկնաբանել՝ կմեկնաբանենք, բայց օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում»,-նշեց նա։