07/05/2024 21:31
Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին
Ռուսաստանը իր նախնիների, իր սերունդների սխրանքների շնորհիվ դարձել է համաշխարհային տերություն, երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր նախնիները գիտակցում էին, որ իրապես մեծ նպատակների հնարավոր է հասնել միայն երկրի ու ժողովրդի հետ, միասին։ Եվ նրանք ստեղծեցին համաշխարհային տերություն՝ մեր հայրենիքը, հասան այնպիսի նվաճումների, որոնք ոգեշնչում են մեզ այսօր»,- ասել է Պուտինը։