07/05/2024 11:37
ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին
ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունը ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է, ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն այցելել Կիրանց՝ բնակիչների հետ հանդիպելու՝ պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Ինչպես գիտեք՝ նախորդ շաբաթ լիագումար նիստեր էին և պատգամավորի դերը, վերջինիս երդմամբ,ԱԺ-ում լինելն է և քննարկումներին մասնակցելը։ Ճիշտ է, որ բնակիչների հույզերի հետ են խաղում։ Ես Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից, ցանկացած էմոցիոնալ արտահայտություն, որի տակ որևէ փաստ դրված չէ»,-հավելեց նա։
Պատգամավորը շեշտեց, որ աշխատանքներ պետք է տարվեն ոչ միայն Կիրանցի բնակիչների հետ, այլև բոլոր քաղաքացիների հետ և հատկապես այն տարածքների բնակիչների հետ, որտեղ իրենք փորձում են սահմանագծում իրականացնել։