07/05/2024 12:19
Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը
Նիկոլ Փաշինյանը չցանկացավ գնալ Մոսկվա և մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը, որովհետև երևի չթողեցին․ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Կամ երևի իր համար ավելի հաճելի է Էրդողանի երդմնակալությանը գնալ և Ալիևի ու նրա տիկնոջ հետևում նստելը։ Այդ քաղցր հիշողությունները չի ուզում մթագնել նոր տպավորություններով»,-ասաց նա։
Իսկ թե ովքեր թույլ չտվեցին՝ պատասխանեց․ «Ներսից, դրսից․․․»։