07/05/2024 14:21
Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա Լաչինի միջանցք, այսօր Լաչինի միջանցք չկա, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնեց․ «Այնտեղ կա ԼՂ-ում շփման գիծ, այսօր այդ շփման գիծը չկա, այդ հայտարարության համաձայն՝ կա Լեռնային Ղարաբաղ, կա խաղաղապահ զորախումբ, որի պարտավորությունն էր ապահովել ԼՂ քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Ապահովվա՞ծ է՝ ոչ, ԼՂ-ում քաղաքացիական բնակչություն այլևս չկա»։
Նրա խոսքով՝ անտրամաբանական է, որ ՀՀ-ին փորձում են որևէ բանում մեղադրել։
Փաշինյանը շեշտեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում։