07/05/2024 16:23
Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան
Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննադատելու առիթ, պատճառ կունենանք՝ կքննադատենք, չենք ունենա՝ չենք քննադատի և մյուս դեպքերում էլ է այդ սկզբունքն աշխատում», - անդրադառնալով այն հարցին, թե զարմանալի է, որ իշխանությունը երկրում այս հակառուսական ֆոնին չի քննադատում ԵԱՏՄ-ին՝ արդյո՞ք վախենում է սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։