07/05/2024 20:00
Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի
«Սա հայրենիքի փրկության պայքար է, միայն տավուշցու կամ կիրանցու խնդիրը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին միացած քաղաքացիներից մեկը, ով Սևանից է։
«Սա Հայաստանի խնդիրն է, որովհետև Կիրանցը տալուց հետո տալու են Վարդենիսը, Վարդենիսը տան, վերջացնեն, տալու են Սյունիքը։ Սա միայն տավուշցու, կիրանցեցու խնդիրը չէ, որ գյուղապետի վրա ճնշում գործադրեն, ասի՝ գիտե՞ք, մի գյուղ քիչ է տալիս, նորմալ է, լավ է, հանգստացեք։ Սա գյուղի խնդիր չէ, երկրի, երկիրը պահելու խնդիր է»,- ասաց Սևանի բնակիչը։
Նա մեկ այլ դիտարկում էլ արեց․
«Երբ փաշինյանենք եկան իշխանության, նրանց «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, ոնց որ մեր Արցախի ժողովրդին արեցին, որ 120 000 մարդ ուսապարկը գցեց ուսին, դուրս եկավ, և նույնը լինելու է Հայաստանում, եթե մենք դուրս չգանք պայքարի»։