07/05/2024 18:06
ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
«Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»,- Yerevan.Today-ին նման մեկնաբանություն է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսում հնչեցրած մտքի։
Հիշեցնենք, որ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, որը մեկնարկել է Տավուշից, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր․ «Գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»: