07/05/2024 09:45
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց. «Ընտրություններում մեր հաղթանակի վերահաստատումից հետո գերիների վերադարձման գործընթացը կակտիվանա»։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց իրավիճակը և պարզեց, որ իհարկե, այս տարի մի խումբ շիրակցի գերիներ վերադարձան, սակայն այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Ոչ պաշտոնական շրջանակով նշվում է ևս 80 չհաստատված գերու մասին։
Առևանգված և Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը հունվարի 25-ին, երկարացվեց ևս 4 ամսով։
Թեև Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հունիսյան ընտրություններում հաղթանակից հետո արագացնել գերիների վերադարձի գործընթացը, անգամ ժամկետ էր նշում՝ 1-2 ամիս, այնուամենայնիվ, պատերազմից 3 տարի և հինգ ամիս անց ոչ միայն չեն վերադարձվել գերիները, այլև Հայաստանից ու Արցախից նոր գերիներ և առևանգվածներ կան Ադրբեջանի բանտերում։ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է»։