07/05/2024 13:33
Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամենամեծ ձախողումը 44-օրյա պատերազմն է համարում։
Ըստ նրա՝ ԼՂ-ի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018-ի դրությամբ։
«Պետք էր արձանագրել, որ այդ տարածքը, ինչքան կարգավորվում է ԼՂ-ի կողմից, այդքան էլ՝ Ադրբեջանի կողմից։ Պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,- ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով՝ պատերազմը ողբերգական էր ու կատաստրոֆիկ։
«Բայց դա անխուսափելի էր»,- ասաց նա։
Ամենամեծ հաջողությունը, ըստ նրա, այն է, որ հայ ժողովուրդը հաղթահարել է աղետները ու հասել է մի տեղ, որ տեսնում է հեռանկար։
«Այսօր փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում»,- ընդգծեց նա։
Վարչապետը հայտարարեց, թե պետք է դադարել հայրենիքի փնտրտուքը, այն գտել ենք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։