07/05/2024 15:01
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել։
«Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել՝ մասնակցելու երդմնակալությանը, իսկ ՌԴ նախագահից, ոնց որ թե, հրավեր չեմ ստացել»,- ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե եթե հրավեր ստանար էլ, չէր կարող գնալ, մամուլի ասուլիսն ավելի կարևոր է։
«Շատ կարևոր հարցեր ենք քննարկում, հույս ունեմ՝ դուք էլ եք այդպես մտածում», - ասաց վարչապետը։