07/05/2024 13:11
Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա։
Ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ նախագահելու է ԵԱՏՄ նիստը, ապա հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ։
«Կքննարկենք մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը»,- նշեց նա։
«Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ, և գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է, և մենք երբեք այն կարծիքին չենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար: Մենք այն կարծիքին ենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով»,- ասաց վարչապետը: